National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.09.2022
Նախատեսվում է ընդլայնել հայերեն ժեստերի լեզվով, ինչպես նաեւ ենթագրերով հեռարձակվող տեսալսողական հաղորդումների ծավալը
1 / 6

Պատգամավոր Զարուհի Բաթոյանի նախաձեռնությամբ առաջարկվում է հստակեցնել հայերեն ժեստերի լեզվով եւ ենթագրերով հեռարձակվող հաղորդումների տեսակները եւ ավելացնել դրանց ծավալը, հստակեցնել կարգավորող պետական մարմնի լիազորությունները ժեստերի լեզվով թարգմանությամբ տեսալսողական տեղեկատվության ներկայացման նվազագույն տեխնիկական պահանջների եւ հեռարձակման ժամերի սահմանման վերաբերյալ: Ինչպես նաեւ առաջարկվում է սահմանել տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելք՝ նաեւ տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն տարածելու կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն պարունակելու դեպքում: Հայերեն ենթագրերով եւ ժեստերի լեզվի թարգմանությամբ լրացուցիչ եւ պարտադիր հաղորդումների ցանկ սահմանել հանրային հեռարձակողների համար` ներառելով կրթական, առողջապահական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումները, պաշտոնական տեղեկատվությունը, արտակարգ դրության ժամանակ հատուկ թողարկումները եւ սոցիալական գովազդը:

Հեղինակը «Լեզվի մասին» ՀՀ օրենքում «Ժեստերի լեզու» հասկացությունը սահմանելու առաջարկ է ներկայացրել:

Պատգամավորի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 6-ի նիստում:

Զարուհի Բաթոյանը հայտնել է, որ օրենսդրական փաթեթը մշակելու համար հիմք է դարձել նաեւ «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության դիմումը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը ներկայացրել է Կառավարության դրական եզրակացությունը, նաեւ առաջարկները:

Փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: Ազգային ժողովի կողմից ամբողջությամբ ընդունվելուց հետո՝ փաթեթն ուժի մեջ կմտնի 2023 թ. հունվարի 1-ից:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am